ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԶԼՄ-ների հաղորդումները, որ երկուշաբթի Հորմուզի նեղուցի շրջանում կործանվել է ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռը։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա հայտարարել է, որ ուղղաթիռում գտնվող օդաչուները չեն տուժել։
«Օդաչուները լավ են… մենք վաղը կհրապարակենք զեկույցը, բայց օդաչուները լավ են», — ասել է Թրամփը։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ուղղաթիռը կործանվել է անհայտ պատճառով։ Պարբերականի տվյալներով՝ երկու օդաչուներն էլ փրկվել են։