Ինչ են քննարկել Մաշալյանն ու Էրդողանը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։

«Մտքեր են փոխանակվել Իսկենդերունի սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ցուցաբերած հետաքրքրության համար հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն մաղթել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըօղլուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *