
Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» (ԵԺԿ) անդամակցության շուրջ, որը Եվրոմիության առաջատար կուսակցություն է: Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ դեռևս պաշտոնական որոշում չի կայացվել, ինչպես նաև ժամկետներ չեն նշվել։ Սակայն Փաշինյանն արդեն հետաքրքրություն է հայտնել, և համաեվրոպական քաղաքական միավորումը, ենթադրաբար, կարող է հաստատել «Քաղաքացիական պայմանագրի» անդամակցությունը 2026 թվականի վերջին։