Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են զինվորներն ընտրության օրը մինչև ուշ երեկո քվեարկել ընտրատեղամասերում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ մի քանի ընտրատեղամասերում քվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց էլ զինվորները դեռ քվեարկել են։