Հանրային լսումներ Ստեփանավանում և Ուրասարում՝ «Չքնաղ-1» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

Հանրային լսումներ Ստեփանավանում և Ուրասարում՝ «Չքնաղ-1» ՓՀԷԿ-ի կառուցման  վերաբերյալ

2026թ․ հունիսի 9-ին Լոռու մարզում տեղի կունենան հանրային լսումներ Չքնաղ գետի վրա կապված «ՍՏԵՓՁՈՐ-1» ՍՊԸ-ի կողմից «Չքնաղ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ։ 

Առաջին հանրային լսումը Ստեփանավանի համայնքապետարանում է, իսկ երկրորդը՝ Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ «Չքնաղ-1» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Լոռու մարզում, Ստեփանավան և Ուրասար բնակավայրերի վարչական տարածքներում, Չքնաղ գետի ափին։ ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կկազմի 4,2 ՄՎտ: Միջին տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը` 17,74 մլն կվտ/ժ:

ՓՀԷԿ-ի տարածքը և հարակից տարածքը խոտածածկ է, առկա են ծառաթփեր, ծառեր՝ 60 ծառ, որից 35-ը մեծ ծառեր են՝ 20 տարեկան և ավելի հասակով։ Առկա են նաև հատուկենտ սոճիներ, բոխի, եղևնի և այլ տեսակներ, ինչպես նաև մասրենիներ, մոշ, չիչխան և այլ թփատեսակներ։ Ծառերը հատվելու են, որոնց դիմաց ընկերությունը նույն տարածքում կտնկի 60 ծառ, ինչպես նաև համայնքապետարանի կողմից տրամադրված տարածքներում կտնկի շուրջ 649 հատ ծառ։ Առկա է համայնքապետարանի համաձայնությունը ծառերի հատման, նոր ծառատեսակների տնկման վերաբերյալ։

Համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գրության՝ դերիվացիոն խողովակաշարը մոտ 0,13091 հա տարածքում անցնում է Պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերով /նպատակային նշանակությունը անտառ, գործառնական նշանակությունը՝ թփուտ/: Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կդիմի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառների օգտագործման պայմանագիր կնքելու նպատակով:

Ջրառը կկատարվի համաձայն ջրօգտագործման թույլտվության՝ 3.5 խմ/վրկ հաշվարկային ելքով։

Գետի 1490,0 մ նշահատվածքում նախատեսվում է կառուցել պատվարային ջրընդունիչ, որն իրենից ներկայացնում է գործնական պրոֆիլով բետոնային ջրթափ կառուցվածք, որի ձախ կողմում կառուցվելու է տղմազտիչ և ջրընդունիչ: Վերին բյեֆի նիշը կազմում է 1492,60 մ։  Պատվարային ջրընդունիչի աջ կողմում նախատեսվում է կառուցել  ձկնուղի:

Նախատեսվում է կառուցել միաճյուղ 7550,0 մ երկարությամբ մետաղական դերիվացիոն խողովակաշար։

Ընկերությունը բնապահպանական միջոցառումների և մոնիթորինգի իրականացման համար նախատեսում է 5 միլիոն դրամի ներդրում։

Հունիս 09, 2026 at 14:01

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *