«Նիկո՛լ, դու քո իսկ ծրագրով տապալվել ես»․ Բորիս Մուրազի

«Նիկո՛լ, դու քո իսկ ծրագրով տապալվել ես»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն ապօրինաբար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցը ներառել էր իր նախընտրական ծրագրում։ Բոլորին է հասկանալի, որ այս ընտրություններում եղել են տոտալ խախտումներ, և որքան դրանք բացահայտվեն, այնքան ՔՊ-ի հրապարակած տոկոսը 49-ից նվազելու է։ Բայց եկեք մի պահ ընդունենք, որ այն 49 է։
     Նիկոլ, դու քո իսկ ծրագրով տապալվել ես։ Դու չունես Եկեղեցու դեմ ապօրինություններ անելու մանդատ։ Դու չունես Ադրբեջանի հրահանգները կատարելու մանդատ։ Դու չունես Սահմանադրությունը փոխելու մանդատ։
     Փաշինյանի օրակարգը չունի 50+ տոկոսի աջակցություն, և սա շատ կարևոր հանգամանք է։
     Հ․Գ․ ՀՀ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքն այնքան աբսուրդային կարգավորումներ են պարունակում, որ անգամ 40 տոկոս աջակցություն ունեցող փոքրամասնությունը կարող է կառավարություն ձևավորել։ Խնդրում եմ կառավարություն ձևավորելու հնարավորություն ունենալը չշփոթել մեծամասնության մանդատ ունենալու հետ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *