
Հարցին՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի՞ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Կրեմլում հայնել են, որ կսպասեն վերջնական արդյունքների հրապարակմանը:
«Կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին։ Դուք գիտեք, որ այնտեղ շատ անհասկանալի պահեր են եղել։ Մենք տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ խախտումների մասին։ Այդ պատճառով նախընտրում ենք սպասել ինչ-որ պաշտոնական եզրակացությունների»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։