Մինչև Փաշինյանին շնորհավորելը՝ Կրեմլը կսպասի ընտրությունների պաշտոնական արդյունքներին

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում կայացած քվեարկության պաշտոնական արդյունքներին, իսկ հետո նոր միայն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։- Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել ինչ-որ պաշտոնական եզրակացությունների»։

Ըստ Պեսկովի՝ քանի որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումներ են հաղորդվել, պաշտոնական տվյալներն այժմ առանձնակի կարևորություն ունեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *