«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան

«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հատնում է․ «Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը»։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *