Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու


Քաղաքականություն


Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, որ ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հարվածեն հրեական պետությանը:

Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ այժմ Իսրայելն ու Իրանը դադարեցրել են փոխադարձ հրթիռակոծությունը, թեև տեղեկություններ կան, որ ՑԱՀԱԼ-ը շարունակում է Լիբանանի թիրախավորումը:

ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Թեհրանի հետ բանակցությունները և կձգտի կարգավորման՝ չնայած Իսրայելի դիրքորոշմանը: Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Իրանի հետ համաձայնությունը կբխի ԱՄՆ-ի շահերից: Նրա խոսքով՝ Թեհրանը ևս հետաքրքրված չէ, որ պատերազմը շարունակվի:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *