Բլոգեր Միկա Բադալյանը կալանավորվել է

Բլոգեր Միկա Բադալյանը կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից «1Լուրեր»-ին տեղեկացրել են, որ Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
     Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է։
     Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու ձևով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *