
Դաղստանի Կիզիլյուրտ քաղաքում գազատարի պայթյունի առաջին վայրկյանները ամրագրվել են տեսանյութում։ Կադրերը հրապարակվել են Telegram-ի Mash ալիքով։
Քաղաքի բենզալցակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին հաղորդվել էր երեքշաբթի՝ հունիսի 9-ին։ Համացանցում տարածվել են կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հրդեհը տարածվում մեծ տարածքի վրա, իսկ լույսը երևում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունների պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ հրդեհի պատճառով մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են։