Մանդատները վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով․ գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե այդ քայլերի գիտակցումը կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, եւ` հակառակը։
Եվ ևս երեք կարևոր գործոն.
- ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի,
- հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների կայացման ընթացակարգին ու արդյունքներին, որովհետեւ առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժի։
- մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոցենտրիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են»,- գրել է Դանելիյանը։