«Իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվե՞լ են»․ լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)

«Իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվե՞լ են»․ լրագրողը՝ Արթուր Նահապետյանին

«Իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվե՞լ են, տևական ժամանակ է՝ խոսվում է, որ վարչական ռեսուրս է կիրառվում, ուղղորդումներ են»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։ «Վարչական ռեսուրսի հետ կապված գործառույթների իրականացումը չի մտնում ՀԿԿ-ի լիազորությունների մեջ»,- պատասխանեց Նահապետյանը և հավելեց․ «Ինչ վերաբերում է գաղտնալսումներին՝ մեր գաղտնալսումների հիմքն օպերատիվ աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են, որ՝ այս կամ այն քաղաքացին, ուժը բաժանում է ընտրակաշառք, կամ որևէ քաղաքացի ստանում է ընտրակաշառք, այդ շրջանակներում է հիմքը սկսվում, որը հետագայում դառնում է գաղտնի միջոցառումներ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *