
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին որոշումը կկայացվի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը սպասվում է հունիսի 14-ին, ընդ որում՝ ընտրությունների մասնակիցներից շատերը մտադիր են բողոքարկել արդյունքը: