ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում։
«ԿԲ-ն պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել տոկոսադրույքները՝ գնաճը թիրախային մակարդակին վերադարձնելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՀ-ում նշել են, որ ճկուն փոխարժեքը պետք է այսուհետ ևս կատարի արտաքին ցնցումների առանցքային ամորտիզատորի դերը, իսկ արժութային ինտերվենցիաները պետք է սահմանափակվեն շուկայական անկանոն պայմանների վերացման անհրաժեշտության դեպքերով:
Հայաստանի ԿԲ-ն ընթացիկ տարվա մայիսի 5-ին չորրորդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% մակարդակում: