
Իսրայելի քաղաքացիների ավելի քան 60%-ը դեմ է Բենյամին Նեթանյահուի՝ այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում մնալուն, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի հարցմանը։
Հարցման համաձայն՝ հարցվածների 61%-ը դեմ է եղել Նեթանյահուի վարչապետի պաշտոնում մնալուն հաջորդ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան այս աշնանը։
Ավելին, հարցվածների 61%-ը կողմ է արտահայտվել նույն անձի վարչապետի պաշտոնում երկու ժամկետով սահմանափակելու գաղափարին։
Հրապարակումը հիշեցնում է, որ Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2009-ից 2021 թվականներին, ապա վերադարձել է վարչապետի պաշտոնին 2022 թվականին։
Երկրում խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը դեռևս նշանակված չէ, բայց ենթադրվում է, որ դրանք տեղի կունենան ոչ ուշ, քան՝ հոկտեմբերի 27-ը։