«Մանդատները վերցնել, գնալ խորհրդարան, բայց չմոռանալ փողոցային պայքարի մասին»․ Կարինե Հարությունյան

«Մանդատները վերցնել, գնալ խորհրդարան, բայց չմոռանալ փողոցային պայքարի մասին»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ են խոսում ընդդիմության՝ մանդատներ վերցնել-չվերցնելու մասին։ Ոմանք պահանջում են չվերցնել, ոմանք նույնիսկ հոխորտում են և այլն։ Ու մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ին են ուղղված էս հախուռն էմոցիաները, թե՝ մենք ձեզ ձայն չենք տվել խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար։
     Նարեկ Կարապետյան, ըստ իս՝ մանդատները վերցնել, գնալ խորհրդարան, բայց չմոռանալ փողոցային պայքարի մասին և խորհրդարանական պայքարը միշտ զուգորդել փողոցային գործողությունների հետ։ Այսինքն՝ աշխատել համակողմանի, երկու ճակատով, երբեք չմոռանալ այդ շուրջ 340 հազար ընտրողների մասին և նրանց միշտ օգնության կանչել հարցեր լուծելիս։
     Մնացածը, կարծում եմ, այսրոպեական զգացմունքների ոլորտից է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *