Մոսկվան ԱՄՆ–ին և Իրանին կոչ է անում չհարձակվել քաղաքացիական կառույցների վրա. Զախարովա

Մոսկվան զսպվածության կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին, ինչպես նաև հիշեցնում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների անընդունելիության մասին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը հետևողական և սկզբունքային դիրքորոշում ունի այն մասին, որ Իրանի շուրջ անհիմն կերպով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից (որոնք ագրեսիայի ակտ են իրականացրել ինքնիշխան պետության դեմ) հրահրված ներկա ճգնաժամը պետք է լուծվի զուտ դիվանագիտական ​​ճանապարհով։ Մենք այս դիրքորոշումը պարբերաբար փոխանցում ենք ամերիկյան կողմին բոլոր մակարդակներում», – ընդգծել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ չնայած շարունակվող բանակցային գործընթացին՝ իրավիճակը մնում է ծայրահեղ անկայուն։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա էսկալացիա, որը հղի է անդառնալի հետևանքներով ոչ միայն կողմերից յուրաքանչյուրի, այլև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *