
«Խորհրդարան անցած քաղաքական ուժերը պիտի որոշում կայացնեն, ու մենք՝ բոլորս, պետք է ենթարկվենք դրան»,- այս մասին դատալամ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ շատ տարբերակներ չկան, կամ օետք է մանդատները ստանան, գնան խորհրդարան, կամ հրաժարվեն մանդատներից։
«Երկու ելքերի մեջ էլ կան և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր, բայց խնդիրը այդ ձևն ընտրելը չէ, այլ հստակ ռազմավարություն ունենալն է՝ 2 ձևով էլ կարելի է հասնել հաջողության»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ փողոցային պայքարը միշտ էլ օգտակար է։
Նրա դիտարկմամբ՝ ընտրական գործընթացքում՝ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ։