Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ Դատախազություն

Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին․ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Հաղորդագրության համաձայն՝ որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Օսիպյանին անհապաղ ազատ արձակելու նպատակով:

Ի թիվս այլնի, հսկող դատախազը հաշվի է առել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Արկադիի Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ ուղղված միջնորդությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *