Պուտինն ստորագրել է ռելոկանտների ունեցվածքն առգրավելու մասին օրենքը

Պուտինն ստորագրել է ռելոկանտների ունեցվածքն առգրավելու մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վերաբերում է Ռուսաստանի շահերի դեմ վարչական իրավախախտումներ կատարած և երկիրը լքած ռուս քաղաքացիների ունեցվածքի առգրավմանը։

Հանցագործությունների ցանկում են «բանակի վարկաբեկումը», Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչերը և «նացիստական ​​խորհրդանիշների քարոզչությունը»։

Միջոցառումը նախատեսում է պատասխանատվության ենթարկված անձանց ունեցվածքի, այդ թվում՝ բանկային հաշիվների առգրավում։ Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *