Ամենատիտղոսակիր ակումբի կարգավիճակով. «Փյունիկը» նոր տարբերանշան ունի (տեսանյութ)

Երևանի «Փյունիկի» տարբերանշանի վրա այսուհետ կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղը. հայտնում է ակումբի լրատվական ծառայությունը:

«Որպես անկախ Հայաստանի պատմության ամենատիտղոսակիր ակումբ՝ «Փյունիկը» որոշում է կայացրել արժևորել իր նվաճումներն ու վերականգնել լոգոյի չեմպիոնական տարրը:

Հիշեցնենք, որ ոսկեփայլ աստղն առաջին անգամ ակումբի տարբերանշանի վրա հայտնվել էր դեռևս 2009 թվականի մրցաշրջանում՝ խորհրդանշելով թիմի նվաճած հոբելյանական՝ 10-րդ չեմպիոնությունը:

Այն պահպանվել էր նաև 2014 թվականի հունիսին ներկայացված նոր տարբերանշանի վրա, սակայն 2018 թվականին կատարված ռեբրենդինգից և լոգոյի փոփոխությունից հետո աստղն այլևս չէր կիրառվում»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *