Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատրաստի «համաձայնության» մասին և կոչ արել Թեհրանին ստորագրել այն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը իբր լիովին պատրաստ է, և Իրանին մնում է միայն ստորագրել այն։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով բանակցային գործընթացը՝ նա նշել է, որ փաստաթղթի շուրջ աշխատանքն արդեն ավարտված է։

«Այն ամենը, ինչ նրանք պետք է անեն, թղթերը ստորագրելն է։ Այն լիովին պատրաստ է»,- ասել է Թրամփը։

Ենթադրյալ համաձայնագրի մանրամասները և ամերիկյան նախագահի հայտարարությանը իրանական կողմի արձագանքը հրապարակման պահին չեն հստակեցվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *