Հացիկ բնակավայրում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով «Dodge»-ը  և «Mercedes»-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ միջին ծանրության, 2-ն էլ՝ ծանր, կայուն վիճակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *