
«Ո՞վ է պսևդոէլիտան, ո՞ւմ է ասում պսևդոէլիտա: Ինքն ասաց` Շահրամանյանի հետ կապ ունես: Էդ Շահրամանյանի հետ ավելի շատ Նիկոլ Փաշինյանը կապ ունի, որովհետև Բակո Սահակյանն իր ընկերն ա, իսկ Շահրամանյանը Բակոյի կադրն ա: Շահրամանյանի եղբորը տրամադրվել է 5 միլիարդի շինարարության տենդեր: Ես գիտեմ, բայց դուք ճշտեք` այդ գումարները որտե՞ղ են գնում, ո՞ւմ են գնում, ինչի՞ ա գնում: Իսկ ինչ վերաբերում է (Արցախի) Ազգային ժողովի հետ կապված: Ես ինչ մտել եմ քաղաքականության մեջ, մինչև այսօր պայքարում եմ այդ ԱԺ-ի դեմ, ու էդ ԱԺ-ի մեծամասնությունը մտել է ԱԺ իր աջակցությամբ, դա իր ձևավորած Ազգային ժողովն է: Իր մեղքերն ու պիտակները թող չփորձի ինձ կպցնի»,- Նուբարաշենի ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Օսիպյանը: Նա նաև խոստացավ` մինչև վերջ է գնալու, որ Փաշինյանը պատասխան տա իր վիրավորանքների համար: