«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան

«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլխավոր շտաբի պետին լրագրողը հարցնում է` դեռ չսովեցի՞ն Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերը, բա ինչո՞ւ չեն հեռանում: Պետ կոչվածի պատասխանն ընդգծված կիկոլական է, այն է` այդ ժամանակ այդպես էր պետք ասել:
     Լրագրողը շարունակում է հարցը` հիշեցնելով, որ հենց հիմա ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ամրաշինական աշխատանքներ են կատարում: Պետ կոչվածի պատասխանն է.
     -Մենք հետևում ենք, արձանագրում և ահազանգում:
     Երևի գլխավոր շտաբի պետի պաշտոնեական անձնագրում ամրագրված է, որ նրա պարտականությունն առավելագույնն ահազանգելն է (այն էլ հայտնի չէ, թե ում)…
     Հայե՛ր, գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան, և եթե ներսում, թե դրսում դեռևս խոսում են ինչ-որ Հայաստանի Հանրապետության մասին, ապա դա զուտ արտաքին հանգամանքներով պայմանավորված առժամյա իրականություն է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *