
Կառավարության նիստում էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ներկայացրեց ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։
«Փոխհատուցման գները որ նայեցի, առաջին հարցը որ ծագեց, հետևյալն էր՝ համոզվա՞ծ եք, որ հետո ստիպված չենք լինելու հետ ներմուծել այդ նույն ապրանքները, մեծ խթան ենք ներդնում, հետո կարող է պարզվի, որ ծիրան չմնաց ՀՀ-ում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան՝ Խոջոյանը նշեց․«Չափաքանակները որոշելու ժամանակ հաշվի է առնվել ապրանքների սեզոնայնությունը»։
«Ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ մարդը Երևանից չզանգի Փարիզ, իրենց բարեկամներին ասի՝ մի քիչ մեզ ծիրան ուղարկեք, ստեղ չենք կարողանում գտնել։ Ես նկատի ունեմ այն, որ օպերատիվ մոնիթորինգ անենք, որպեսզի խնդիրներ չառաջանան, օրինակ՝ անտրամաբանական գնաճեր կարող են լինել և այլն»,- արձագանքեց Փաշինյանը։