
Հռոմի Պապ Լևոն 14-րդը պատարագ է մատուցել Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում և օծել Հիսուս Քրիստոսի աշտարակը, գրում են իսպանական լրատվամիջոցները։ Պատարագը նվիրված էր Բարսելոնայի հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակին, որի նախագծով կառուցվում է Սագրադա Ֆամիլիա տաճարը․ 1926 թվականի հունիսի 10-ին նա մահացու վրաերթի էր ենթարկվել տրամվայի կողմից։ Պատարագին՝ տաճարում և դրա շրջակայքում մասնակցել է 8 հազար մարդ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։
Տաճարի շինարարությունը տևել է 144 տարի և այժմ մոտենում է ավարտին։ Խաչի հետ միասին Հիսուս Քրիստոսի աշտարակի բարձրությունը՝ տաճարի ամենաբարձր կետը, կազմում է 172,5 մետր։ Այն Սագրադա Ֆամիլիան դարձնում է աշխարհի ամենաբարձր եկեղեցին։