Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույց է տվել ու մի շարք հայտարարություններ արել։ Ճեպազրույցի առանցքային մասերը ներկայացնում ենք կետերով․
- ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե։
- Հիմա ասում են՝ մանդատները վերցնե՞նք, թե՞ չվերցնենք։ Անկեղծ ասած՝ եթե չվերցնեն, գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք։
- Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի, պատերազմի եռագլուխ կուսակցությունից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։
- Պուտինը դեռ շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի։
- ՌԴ-ի հետ վեճի մեջ չենք մտնի, հարցերը կքննարկենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի։
- Դատաիրավական համակարգը գործում է ՀՀ-ի դեմ։
- Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար։
- Եթե ողջ-առողջ հարց եք տալիս, նշանակում է՝ էդքան էլ փակված չեք․ Փաշինյանը՝ Armat Media-ի լրագրողին։