Ուզում եմ հրապարակել այս սքրինը, որպեսզի շատերը լռեն. Հարությունյանի հրապարակումը

ՀՀ վարչապետի աշխատակազմիղ եկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուզում եմ հրապարակել այս սքրինը, որպեսզի շատերը լռեն: Նայեք, երբ մենք հայտարարել ենք հաղթանակի մասին (ժամը 02:00-03:00 սահմաններում), եղել են այս թվերը: Երբ դու գիտես, որ գեթ մի քվեաթերթիկ տեղամասում չի կեղծվել, երբ դու ժողովրդավար երկիր ես (իսկ այս պրակտիկան շատ տեղերում է տարածված), բոլոր մարզերից գալիս են թվեր, որոնք միջինացվում են, որևէ խոչընդոտ չկա հայտարարություն անելու համար: Եռագլխին ու իրենց լրագրողներին կոչ եմ անում նայել թվերը, դրանք փոփոխվել են 0-4 տոկոսի սահմաններում, ինչը թույլատրելի շեղում է: Հուսամ կլռեք 🙂 Եթե ոչ, դա ձեր խնդիրն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *