Մինչև վերջին օրերն ԱՄՆ-Իրան բանակցությունները հասել էին այն փուլին, երբ համաձայնագրի տեքստի որոշ հատվածներում մնում էին չհամաձայնեցված միայն մի քանի ձևակերպումներ․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ լայնորեն տարածվել էր այն համոզմունքը, որ շուտով համաձայնություն կձևավորվի երկու երկրների միջև։
«Այնուամենայնիվ, երկու օր առաջ սկսված փոխադարձ հարվածները պարունակում են էսկալացիայի վտանգ։ Սա իսկապես մտահոգության առիթ է մեզ համար», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը` կոչ անելով կողմերին հնարավորինս շուտ դադարեցնել փոխադարձ հարձակումներն ու գործողությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականացնել համաձայնագրի տեքստը, որին նրանք «արդեն այնքան մոտ էին»։
«Բոլորս ականատես ենք եղել և զգացել, որ պատերազմի սրացումը, լարվածության աճը և լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը ոչ մեկին ձեռնտու չեն», – ասել է Ֆիդանը։