Գյումրիում կարկուտից հետո սառցաշերտը լցվել է տուն. Տան անդամներից մեկը կոտրվածքներով տեղափոխվել է Գյումրի ԲԿ

Գյումրիում գիշերը տեղացած ուժեղ անձրևն ու կարկուտը կաթվածահար են արել երթևեկությունը,  քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար: 

Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։

Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը։

Տեսանյութում երևում է, որ սառցաշերտը լցվել է Գյումրու Ղարիբջանյան փողոցի տներից մեկը։ Տան անդամներից մեկը կոտրվածքներով տեղափոխվել է Գյումրի ԲԿ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *