Էստոնացի զինվորականները ՌԴ-ի հետ սահմանին ևս 10 կիլոմետր երկարությամբ խրամատ են փորել․ Postimees

Էստոնիայի զինվորականները երկու ամսվա ընթացքում 10 կիլոմետր երկարությամբ հակատանկային խրամատներ են փորել Պսկովի սահմանային հատվածում՝ տեղ-տեղ դրանք ամրացնելով «վիշապի ատամներով»։ Այս մասին գրում է էստոնական «Postimees» թերթը։

«Էստոնիայի հարավարևելյան սահմանին՝ Ռուսաստանի հետ սահմանակից հատվածում, երկու ամսում տասը կիլոմետր երկարությամբ հակատանկային խրամատ է փորվել», — ասված է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ Էստոնիայի Սետոմաա շրջանում այդ խրամատները տեղ-տեղ ամրացվել են «վիշապի ատամներ» կոչվող հակատանկային արգելապատնեշներով։ Նշվում է նաև, որ Էստոնիան չի պատրաստվում սահմանափակվել միայն պաշտպանական մեկ գծով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստեղծել լրացուցիչ պատնեշներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *