Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր

Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է. «Առաջիկա օրերին՝ հունիսի 12-13-14-ին Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրերը:
     Ծրագրում՝
     *Ծանոթացում «Ակադեմիական քաղաք»-ի տարածքի հնավայրի պեղումներին
     *«Հին մարդկանց տեխնոլոգիաները»
     *«Երևան-1 քարայրի բնակեցման փուլերն ըստ շերտագրական տվյալների» խորագրով բանախոսություն
     *«Ինչպե՞ս են վերականգնվում հին առարկաները»
     *«Մշակութային ժառանգություն և գանձագողություն․ ո՞ւմ է պատկանում անցյալը» պանելային քննարկում
     *«Դարերի խորքից դեպի Մարգահովիտ»- ցուցադրություն, Վանաձոր
     *«Բացահայտենք Լոռի Բերդը» ցուցադրություն և այց
     *«Պեղումները Տաթևի Մեծ անապատում» պեղումների մասնակցություն, Սյունիք
     *«Սյունիքի հնագիտական քարտեզը» կրթական ծրագիր
     *«Սոլակ. հնագիտական բացահայտումներ» բանախոսություն, Հրազդան
     *«Հովսեփ Օրբելին և հնագիտությունը. 10 փաստ» ինտերակտիվ դասախոսություն և աշխատարան, Ծաղկաձոր
     *«Ճանապարհորդություն դարերի խորքը» Դիլիջան
     *«Հնագիտական արհեստանոց» – վարպետաց դաս, Եղեգնաձոր
     *«Քյոշկ. Եղեգնաձորյան առեղծվածի բացահայտում» – ճանաչողական այց-դաս
     *«Դարերի վկաներ. Գլաձոր և Թանահատ» – ճանաչողական այց-դաս
     Եթե հետաքրքրվում ես հնագիտությամբ, անպայման մասնակցիր: Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է:
     Ծրագրի մանրամասներին և թիրախային խմբերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով»:
     Ծրագրի մասին՝ այստեղ»:
     :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *