Պայթյուն Չինաստանում․ կան զոհեր եւ վիրավորներ

Առնվազն 7 մարդ զոհվել է եւ եւս 17-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ՝ Չինաստանի հարավում գտնվող Գուանսի-Չժուանյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ Նախնական տեղեկությունների համաձայն, կենցաղային գազից պայթյունի վարկածը բացառվում է։ Չի բացառվում արարքում քրեական գործոնի առկայությունը։ Ոստիկանությունը դեպքի առնչությամբ սկսել է հետաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *