Թեհրանը մտադիր է էլ ավելի վճռական ու ցավոտ պատասխանել ընդդեմ Իրանի ԱՄՆ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այսօր՝ հունիսի 11-ին, հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կարող են վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ։ Դոնալդ Թրամփն ասել է նաև, որ ուրբաթ գիշեր՝ հունիսի 12-ին, Վաշինգտոնն Իրանին ավելի լայնամասշտաբ ու ավերիչ հարվածներ է հասցնելու։
Թրամփի հայտարարություններին Էբրահիմ Ազիզին անդրադարձել է «Fars» գործակալությանը տված մեկնաբանությունում՝ ասելով, որ Վաշինգտոնի չկշռադատված ցանկացած քայլի հետևելու է Թեհրանի առավել վճռական պատասխանը, ինչն էլ նրանց՝ ամերիկացիներին, ստիպի զղջալ դրանց համար։