«Ես տենց էլ գիտեի, որ մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու` 29 մանդատ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Ես տենց էլ գիտեի, որ մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու` 29 մանդատ». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն ավտոլայվով հեգնել է «Ուժեղ Հայաստան»-ին, որը որոշել է դիմել ԿԸՀ և Սահմանադրական դատարան` վիճարկելու ընտրությունների արդյունքները:
     «Նարեկ Կարենի՞չ, նոր տեսա, որ հայտարարում եք, որ ընտրությունների արդյունքներն ուզում եք վիճարկել: Ուզում եք արդարացնել հա՞ ձեր մանդատ վերցնելը: Ի դեպ ասեմ, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կան զեկույցներ և բոլորը ճանաչել են մեր ընտրությունները, այդ թվում նաև` ԷսԷնԳե-ն, իսկ նման խոսույթ տարածում եք դուք և ռուսական ալիքները, ինչն ինձ համար մեծ հաշվով նույն բանն է:
     Իսկ կարո՞ղ ա դիմեք, բաժանված փողերն էլ հետ պահանջեք: Հա, մի բան էլ, էդ որ ասում էիք Ալիևի թևեր եք գտել, հերթական ստերն եք խոսում: Բարի գալուստ Ազգային ժողով: Ես տենց էլ գիտեի, որ դուք մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու 10 օր հետո` 29 մանդատ` ոչ մի ավել բան»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *