Ուժեղ կարկուտ է տեղում Գավառում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանը նաև տեղացող կարկուտից հրապարակել է կարճ տեսանյութ։
Ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էր տեղեկացրել, որ առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ։
Նշենք, որ այսօր հորդառատ անձրևներ են տեղացել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում։
Հունիսի 10–11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել էր 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ, ինչը վկայում է ամպրոպային գործընթացների ինտենսիվ զարգացման մասին։ Քաղաքի առանձին հատվածներում տեղումները եղել են առավել ինտենսիվ․ արբանյակային տվյալների համաձայն՝ տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ։