
ՀԱՀ Յոհանեսբուրգ քաղաքի արվարձաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տասներկու մարդ է զոհվել։ Եւս ինը ստացել են հրազենային վնասվածքներ։ Ութ տղամարդ եւ երեք կին, ընդ որում, մահացել են տեղում։ Մեկ տղամարդ մահացել էր ավելի ուշ՝ ստացած վնասվածքներից՝ հիվանդանոցում։ Համաձայն իրավապահների տեղեկությունների, 10 զինված տղամարդ, սպիտակ Toyota Quantum մեքենայով եկած են եղել դեպքի վայր։ Մտել են թաղամասի տարածք եւ սկսել են կրակել թաղամասի բնակիչների վրա, որից հետո դիմել են փախուստի եւ թաքնվել։ Հարձակման պատճառները անհայտ են։ Դեռ տեղեկություններ չկան նաեւ այն մասին, որ հրաձգության մասնակիցներից որեւէ մեկը ձերբակալվել է։