Ինչո՞ւ են խուզարկել Արեգնազ Մանուկյանի բնակարանը. ՔԿ–ի պարզաբանումը

▫️Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են. վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանի խուզարկությանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 12–ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։

Արեգնազ Մանուկյանը, ովուղիղ եթերում ցուցադրել է տեղի ունեցողը, պահանջելով նախ ներկայանալ և ցույց տալ խուզարկության իրավունք տվող փաստաթուղթը։

«Մենք ունենք դատարանի որոշում ձեր բնակարանում խուզարկություն կատարելու համար, դուք հիմա խոչընդոտում եք մեր գործողությանը, անջատեք ձեր հեռախոսը»,–ասել է ՔԿ–ի ներկայացուցիչը և ներկայացել, որ ինքը ՔԿ աշխատակից է, ազգանունը Գևորգյան։

Տեսնելով, որ Արեգնազ Մանուկյանը չի անջատում հեռախոսը և պահանջում է ցույց տալ ծանուցագիրը, ՔԿ աշխատակիցը հրահանգում է. «Վեկալեք ձեռքից հեռախոսը»։

Հիշեցնենք, որ պետական դավաճանության վարույթով կալանավորված է ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *