«Կամ կոնսոլիդացվում եք, կամ առանձին-առանձին մաշվում»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Կամ կոնսոլիդացվում եք, կամ առանձին-առանձին մաշվում»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և մյուս իրական ընդդիմադիր ուժեր։
     Ընտրություններն ավարտվել են։ Նախընտրական տեխնոլոգիաները, PR մարտավարությունները, ընտրանքներն ու հաշվարկները, ռիսկերն ու ռազմավարական հաշվարկները, և հատկապես՝ «ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆԵՐԸ», ևս: Սկսվել է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
     Այլևս քաղաքական օրհասական անհրաժեշտություն է, որ դուք ձևավորեք միասնական, կոնսոլիդացված՝ կուզեք շտաբ, կուզեք հարթակ, կուզեք կոալիցիա, կուզեք բևեռ, կուզեք «փոխաջակցության դաշինք»։ Սա ձեզ քաղաքական օդ ու ջրի պես է պետք, որ ձեր ընտրողների ձայնը՝ հետևաբար նաև կամքը, վերածեք կոնսոլիդացված քաղաքական ձայնի և կամքի։
     Ձեր ֆրագմենտացված, առանձին-առանձին հայտարարությունները, դիրքավորումները, դատապարտումները, զարմանքներն ու լայվերը, և հատկապես՝ արձանագրումները, հենց ֆրագմենտացված քաղաքական ազդեցություն էլ ունեն։
     Հարգելիներս, ձեզ առանձին-առանձին մաշեցնում են և «սահմանազատում»։ Հետևաբար մաշեցնում են նաև ձեզ տրված ձայնը, կամքը և քաղաքական առաջադրանքը, որը շուրջ 550 հազար և ավելի հայ մարդու ընտրության ու վստահության արդյունքն է։
     Ձեր քաղաքական ախոյանը ձեր բոլոր ընտրողներին՝ շուրջ 550.000 և ավելի հայ մարդու, այսօր անվանել է բառիս բուն իմաստով «կաշառակեր»։ Նա ձեզ վաղուց է «բրենդավորել» և դա անխնա օգտագործելու է։ Դուք այլևս 550 հազարագլուխ եք, և դա ահռելի ռեսուրս է։
     Կամ կոնսոլիդացվում եք հիմա և մարտահրավերներն ու որոշումները ևս ընդունում եք կոնսոլիդացված, կամ առանձին-առանձին մաշվում եք՝ ձեզ հետ մաշելով նաև շուրջ 550.000 և ավելի հայ մարդու վստահությունը ու հույսը:
     Հայ մարդը կասեցրել է ոչ թե նոր սահմանադրության, այլ «իր Հանրապետությունը»՝ «անհայտ աղանդապետությամբ» փոխարինելու գործընթացը։
     P.S. Այս ռեժիմը ոչ թե միայն ձեր՝ խորհրդարան անցնել-չանցնելու կամ իր քաղաքական չափաբաժնի հարցն է լուծում միայն, այլ, լայն առումով, ձեր ընտրողների ապաքաղաքականացման, մարգինալացման, նոմինալացման, հիասթափեցման և քաղաքական վնասազերծման հարցը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *