Politico․ Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածելու մտքից Կատարի պաշտոնյաների հավաստիացումներից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ գիշեր Իրանին հարվածներ հասցնելու մտքից հրաժարվել է այն բանից հետո, երբ Կատարի, ԱՄԷ և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները նրան համոզել են, որ իսլամական հանրապետության հետ համաձայնագրի կնքումն արդեն մոտ է, հայտնել է Politico թերթը՝ հղում կատարելով Թրամփի վարչակազմի երկու պաշտոնյայի և բանակցությունների մասին տեղեկացված մի դիվանագետի։

Թրամփը հինգշաբթի հայտնել էր, որ ԱՄՆ-ը ուրբաթ գիշեր Իրանին «շատ հզոր» հարվածներ կհասցնի, սակայն ավելի ուշ հայտնել էր ռմբակոծությունների չեղարկման մասին։

«Այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի առավոտյան գրառում էր կատարել այն մասին, որ «այս գիշեր շատ հզոր հարվածներ» կհասցնի Իրանին, Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրների առաջնորդները զանգահարել են նախագահին՝ նրան տարհամոզելու հուսահատ փորձով։ Նրանք նրան հավաստիացրել են, որ նախնական համաձայնագիրը… փաստացի արդեն շատ մոտ է», – նշվել է պարբերականի հրապարակման մեջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *