
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի օրվա կապակցությամբ թելեգրամյան ալիքում հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ նա թուղթ մանրացնող սարքով ոչնչացնում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի լուսանկարները։ «Ոչ մի թշնամի չի խոչընդոտի մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը: Շնորհավոր Ռուսաստանի օրը», – տեսանյութին կից գրել է նա։