Չինաստանը հինգշաբթի հաջողությամբ արձակել է նոր արբանյակ, որը նախատեսված է կապի տեխնոլոգիաների փորձարկման համար։
Արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով ժամը 15:30-ին Հայնան նահանգի Վենչան տիեզերակայանից։ «Չանչժեն-5» /Long March-5/ հրթիռակիրը հաջողությամբ դուրս է բերել արբանյակը նախատեսված ուղեծիր։
Այն հիմնականում կօգտագործվի բազմաշերտ և գերարագ կապի տեխնոլոգիաների փորձարկումներ անցկացնելու համար։
«Չանչժեն» շարքի հրթիռակիրների համար այս թռիչքը դարձել է արդեն 650-րդը։