CBS․ ԱՄՆ-ը և Իրանը կարող են կարգավորման վերաբերյալ հուշագիր ստորագրել հաջորդ շաբաթ

Վաշինգտոնը և Թեհրանը կարող են հաջորդ շաբաթվա սկզբին ստորագրել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է CBS News հեռուստաալիքը։

Bloomberg գործակալության տեղեկությամբ՝ ստորագրումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում G7-ի գագաթաժողովի անցկացման օրերին՝ հունիսի 15-17-ին։

Գագաթաժողովը կանցկացվի ֆրանսիական Ալպերում՝ Շվեյցարիայի մոտ գտնվող Էվիան քաղաքում։ Կողմերը Ժնևը դիտարկում են որպես հուշագրի ստորագրման հնարավոր վայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *