Իրանի հրթիռային ծրագիրը և Թեհրանի կողմից իր դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը չեն ներառվի ԱՄՆ-ի հետ համաձայնագրում, հաղորդել է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտի վերաբերյալ հուշագրի նախագծին։
«Իրանի հրթիռային ծրագրի և դիմադրության խմբերին աջակցության քննարկումը հանվել է օրակարգից», – նշվել է գործակալության հաղորդագրության մեջ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են հրադադարի մասին, որը մինչ այժմ պաշտոնապես շարունակում է գործել։ Զուգահեռաբար Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է բանակցային գործընթաց. երկրները փորձում են համաձայնեցնել փոխըմբռնման շրջանակային հուշագիրը։ Միևնույն ժամանակ, կողմերը պարբերաբար առանձին հարվածներ են փոխանակում։