
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «1․ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Միայն այս տեղամասի հետ կապված էի դիմում ներկայացրել)․
12/13
Ուժեղ Հայաստան-71
Բարգավաճ Հայաստան-9
Քաղաքացիական պայմանագիր-602
Հայաստան դաշինք-67
2․ Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները։
3․ 3 դեպքերում էլ՝ արդյունքներն անվավեր ճանաչվեցին ԿԸՀ կողմից ՍԵՓԱԿԱՆ նախաձեռնությամբ։
Եթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստան»-ը նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա՝ ՊԵՏՔ Է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի»։