Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Երևանի «Փյունիկի» մարզադպրոցում. գրում է Armsport.am-ը։

​Մխիթարյանի այցը կկայանա հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում: Օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր, որը կներառի ֆուտբոլիստի անցած ճանապարհին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ՝ կյանքի և ֆուտբոլային ուղու վերաբերյալ։

​«Վերադարձ տուն՝ այնտեղ, որտեղից սկսվեց ամենամեծ ճանապարհը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *