Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը. Պուտին

Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը, որպեսզի կոտրի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու Ուկրաինայի ցանկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինծառայողների՝ Ուկրաինայում պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը, նկատի ունենալով Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները, պետք է «պատասխանի նրանց ինչպես հարկն է»։

«Եվ մենք դա անում ենք։ Եվ մեծացնելու ենք մեր հարվածները հակառակորդի ենթակառուցվածքների ուղղությամբ այնպես, որ կոտրենք մեր քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու նրա ցանկությունը», ընդգծել է ՌԴ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *